Բացել լրահոսը Փակել լրահոսը
64371966_2526868214012315_2344705045833973760_n
A A
Հասարակություն

«Աբսուրդ է՝ նախարարությանը պարտավորեցնել Արսեն Թորոսյանի անձնական էջում հերքել նրա արտահայտությունները» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Մինասյանը պահանջել էր նաև Արսեն Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը պարտադրել հրապարակայնորեն ներողություն խնդրել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ պատասխանող Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջի միջոցով.

Այդ առնչությամբ այսօր մամուլի ասուլիս է տվել Արսեն Թորոսյանի պաշտպան Գևորգ Գյոզալյանը:

Վերջինս նշեց, որ երբ իր վստահորդը հայտարարություն է արել ֆեյսբուքում, նկատի է ունեցել որոշակի փաստեր, մասնավորապես այն, որ իրականացվել է ստուգում, որի արդյունքում պարզվել է, որ 4 միլիոնից ավել չարաշահումներ են տեղի ունեցել, և նա  այդ միջանկյալ ստուգման ակտի վրա հիմնվելով է կատարել որոշակի արտահայտություններ:

«Այս արտահայտությունները, որը հայցվոր կողմը գնահատել է, որպես զրպարտանք, հետագայում քրեական գործ է  հարուցվել և քննիչն առգրավել է  այդ ամբողջ փաստաթղթերը, որոնք վկայում էին, որ առկա է մեծ չարաշահում: Դատաքննության ընթացքում դատարանը մեզ վրա դրեց ապացուցման բեռ, Մենք ասեցինք՝ լավ, կապացուցենք։ Ես միջնորդություն ներկայացրեցի  համապատասխան քննչական մարմիններին՝ խնդրելով  տրամադրել ինձ բոլոր այն նյութերը, որի հիման վրա կազմվել էր այդ միջանկյալ ակտը: Սակայն քննչական մարմինը մեզ մերժեց՝ ասելով, որ դա  նախաքննական գաղտնիքի ռեժիմով պահպանվող տեղեկատվություն է և չեն կարող մեզ տրամադրել»,- ասաց Գևորգ Գյոզալյանը։

 Այնուհետեւ իրենք դիմել են դատարանին, որ դատարանը միջնորդի և քննչական մարմնից վերցնի այդ ապացույցը, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը: Գործը կասեցնելու, դատավորին  բացարկ հայտնելու միջնորդությունը և Արա Մինասյանին դատարան հրավիրելու միջնորդությունը նույնպես մերժել է:

«Եվ վերջում դատարանը  պարտավորեցրել է ոչ միայն Արսեն Թորոսյանին՝ հերքել իր արտահայտությունները, այլ, որ Առողջապահության նախարարությունը հրապարակային հերքի այն փաստերը, որոնք արել է Արսեն Թորոսյանը՝ Արսեն Թորոսյանի անձնական ֆեյսբուքյան էջի միջոցով։ Սա ևս աբսուրդ է: Ամբողջ դատավարության ընթացքում դատավորը անընդհատ կողմին ասում էր, բայց ո՞րնէ  ձեր նյութաիրավական պահանջը Առողջապահության նախարարության դեմ: Մի քանի անգամ փորձեց պարզել, ակնհայտորեն չստացավ իր հարցի պատասխանը, բայց վերջում, պարզվեց, որ Առողջապահության նախարարությանը ևս դիտել է, որպես  պատասխանող»,-ասաց Գևորգ Գյոզալյանը:

Նրա խոսքերով՝ իրենց խնդիրն այն է, որ ապահովվի մրցակցային դատավարություն, ներկայացնեն իրենց ապացույցները այնպես, ինչպես հայցվոր կողմն է ներկայացնում:

Գևորգ Գյոզալյանը տեղեկացրեց, որ իրենք վերաքննիչ դատարան անպայման, դիմելու են, բացի դա, նա նաև  նախատեսում է հետագայում դատավորի վերաբերյալ դիմել Արդարադատության նախարարություն  կամ կարգապահական հանձնաժողով, որ նրա նկատմամբ կիրառվի ամենախիստ պատիժ: Պաշտպանի խոսքով՝ դատավորը պրոֆեսիոնալ չի գործել, նա գործել է  բարձր սուբյեկտիվ ազդեցության գործոնի ներքո:

 

Մանրամասները՝ տեսանյութում.