Բացել լրահոսը Փակել լրահոսը
44
A A
Հասարակություն

Հայաստանում հայտնվել եք  ճիշտ ժամանակին. Փաշինյանը՝ իտալացի բիզնես-ներկայացուցիչներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ հայ-իտալական բիզնես ֆորումի ժամանակ։

«Մենք ասում ենք, որ պատրաստվում ենք Հայաստանը դրախտիային երկիր դարձնել տաղանդավոր մարդկանց համար: Մենք մտադիր ենք Հայաստանում ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր  տաղանդավոր մարդ իր ընդունակությունները իրացնելու, զարգացնելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն կունենա»,- ողջունելով իտալացի գործընկերներին՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը անդրադարձավ Հայաստանում մեկնարկած դատարանների անկախացման գործընթացին։ Նա կարևորեց այն, որ հենց այս ժամանակահատվածում են իտալացի բիզնես- ներկայացուցիչները ժամանել Հայաստան։

«Հայաստանում հայտնվել եք  ճիշտ ժամանակին, և Կառավարությունը ամբողջ թափով նպատակադրված  է ստեղծել  բոլոր հնարավորությունները ձեր և ձեր ընկերությունների ստեղծագորածական հնարավորությունների իրացման համար դաշտ ստեղծելու համար»,- շեշտեց նա։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց համագործակցությունը Հայաստանի և Իտալիայի միջև։ Ըստ նրա՝ հայ -իտալական տնետեսական կապերը ամրանում են։