Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy
A A
Հասարակություն

Օրացույց. 8-ը հունիսի.Հարկադիր կատարողները լցվել էին Նիկոլ Փաշինյանի խմբագրություն (տեսանյութ)

1997-ի հունիսի 8-ին մեղադրյալի աթոռին է դաշնակցական իրավաբան Կիմ Բալայանը ։

Հարկադիր կատարողները 1999-ի հունիսի 8-ին լցվել են Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Օրագիր» օրաթերթի խմբագրություն եւ տանում են գույքը։

 Հայաստանում է ամերիկացի գործարար Ջոն Հանսթմանը։ Իր նստավայրում Ռոբերտ Քոչարյանը նրան ընդունում է գրկաբաց։

Ազգային Ժողովը 2000 թվականի հունիսի 8-ին քննարկում է՝ կատարվե՞լ է նախորդ տարվա բյուջեն, թե ոչ։ Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ է նշանակվել վարչապետը, որը պատասխանատու չէ նախորդ տարվա բյուջեի կատարողականի համար:

2001-ի այս օրը իշխող Հանրապետական կուսակցությունը հրավիրել է համագումար ։ Կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը անդրադառնում է կուսակցության հասցեին հնչող մի շարք մեղադրանքների

Նույն օրը Մայր Աթոռում լրագրողների հետ է հանդիպում Ամենայն Հայոց կաթողիկոսը, որը ստիպված է պատասխանել սկանդալների առիթ դարձած մի շարք հարցերի, մասնավորապես ինչու կարգալույծ արեց Մոսկվայի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին եւ նրա փոխարեն նշանակեց իր եղբորը՝ Եզրաս վարդապետ Ներսիսյանին

 2005-ի այս օրը Հասարակածային Գվինեայի արդարադատության նախարարությունը Հայաստանի պաշտոնական ներկայացուցչին է հանձնում պետական հեղաշրջման փորձ ձեռնարկելու մեջ մեղադրվող եւ հետագայում ներման արժանացած վեց հայ օդաչուներին։