Աբովյանը շատ դեպքերում մրցակցում է Երևանի հետ. Վահագն Գևորգյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն իր ընտանիքի, համախոհների հետ քայլերթ-քարոզարշավ էր իրականացնում քաղաքի փողոցներում՝ քաղաքապետի ընտրություններին ընդառաջ։
Քայլերթի մասնակիցները կանգ առան Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մոտ։ Գևորգյանին դիմավորեցին երգուպարով։ Քաղաքապետը լուսանկարվեց և պարեց իր համակիրների հետ։
Այնուհետև նրանց միացավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը և նրանք իրենց ընտանիքների հետ միասին Քոչարի պարեցին։
«Ա1+»-ի հարցին, թե քաղաքում առավելապես ո՞ր խնդիրներն են մնում չլուծված, Վահագն Գևորգյանը պատասխանեց.
«Խնդիրները բազմազան են, գոնե, այս չորս տարիների ընթացքում Աբովյանի հետ կապված խնդիրները մենք գնահատել ենք ըստ առաջնահերթության և փորձել ենք դրանց լուծում տալ։ Ամենամեծ խնդիրը, որ ես տեսնում եմ՝ բնակֆոնդի պահպանությունն է։ Աբովյանի բոլոր շենքերն ունեն 30-40 տարիների վաղեմություն»։
Քաղաքապետի խոսքով, երբ նոր էր ընտրվել, աբովյանցիների կողմից բազմաթիվ խնդիրներ են բարձրացվել՝ սկսած մանկապարտեզներից մինչև քաղաքի լուսավորություն, և այս տարիների ընթացքում բավականին աշխատանք է կատարվել։
«Աբովյան համայնքը մրցակցում է ոչ թե նմանատիպ համայնքների հետ, այլ շատ դեպքերում մրցակցում ենք Երևանի հետ», - հպարտությամբ ընդգծում է նա։
Մանրամասն՝ տեսանյութում