Բացել լրահոսը Փակել լրահոսը
1559924895,9356
A A
Պաշտոնական

Ճանապարհային ոստիկանների հետ վիճած ու նրանց քաշքշած վարորդը բերման ենթարկվեց (տեսանյութ)

Հունիսի 7-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի կարգախմբերից մեկը, Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս, նկատել է «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել։ Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են հիշյալ ավտոմեքենան և վարորդին առաջարկել տեղում վերացնել իրավախախտումը՝ պոկելով դիմապակու թաղանթը։

29-ամյա վարորդը հրաժարվել է վերացնել իրավախախտումը և վիճել է ճանապարհային ոստիկանների հետ՝ քաշքշելով նրանց։ Ճանապարհային ոստիկանները վարորդին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, մեքենան էլ տեղափոխել բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

-------------------

Հունիսի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները օդանավակայանի ժամանման սպասասրահում մոտեցել են ուղևորների ելքին խոչընդոտող մասնավոր տաքսու վարորդներին և հորդորել ազատել տարածքը՝ ուղևորների ազատ ելքն ապահովելու համար:
Մասնավոր տաքսու վարորդները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և ոստիկանների հասցեին հնչեցրել են վիրավորանքներ:


Օրինախախտ տաքսու վարորդներն անմիջապես բերվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և ենթարկվել վարչական պատասխանատվության: