A
A
«Բելաջիո» ռեստորանի ամառային սրահի տանիքում հրդեհ է բռնկվել
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 7-ին՝ ժամը 17:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում, հրդեհ է բռնկվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրեդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել՝ 17:57-ին: