Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենին կանգնեցրել են թուրք-վրացական սահմանին

Քաղաքականություն
ASHOT

Երեկ երեկոյան Թուրքիայից Ջավախք մտնելիս, «Կարծախի» անցակետում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին սահմանապահներն արգելել են մտնել Վրաստան։

«Ա1+»-ի  հետ զրույցում Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրեն ասել են, որ չի կարող մտնել, որովհետև Վրաստանն աննպատակահարմար է գտնում իր մուտքը։

«Բարեբախտաբար, մեզ հետ էր ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը և նա ԱԳՆ-ի միջոցով կարողացավ այնպես անել,որ  մոտ երկու ժամ այնտեղ մնալուց հետո  թույլ տան, որպեսզի տրանզիտի իրավունքով իմ ծննդավայր Ջավախքով անցնեմ և գամ Հայաստան»,- ասաց Աշոտ Մելքոնյանը։

 Նա նշեց, որ իրենց խմբից միայն իրեն են արգելել մուտք գործել Վրաստան։ Նրան ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացրել,  բայց պատմաբանը ենթադրում է, որ պատճառը  անձնական առիթներով հաճախակի այցերն են ծննդավայր Ջավախք։

«Երևի  գիտնականին նպատակահարմար չի տեսնել այնտեղ, առավելևս, որ ես Ախալքալաքի պատվավոր քաղաքացի եմ»,- ասաց Աշոտ Մելքոնյանը։

Քանի որ իրեն հայտնի չեն Վրաստան մուտք գործելու արգելքի պատճառները, պատմաբանը  հույս ունի, որ մեր ԱԳՆ-ն և համպատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով։