Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանական մամուլը Նիկոլ Փաշինյանին լուսաբանում է գրեթե Իլհամ Ալիեւի չափ. պատգամավոր (տեսանյութ)

Թուրք-ադրբեջանական զորավարժություններն իրենց ներքին լսարանի համար են,- ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը։

Ըստ նրա՝ հունիսի 7-11-ը Նախիջեւանում  անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները  պատգամավորը համարեց՝  ուղղակի ռազմական ուժի ցուցադրում ՝ներքին լսարանին ցույց տալու ռազմական կարողությունները։

Այն հարցին, թե արդյո՞ք այդ զորավարժությունները ուղերձ է նաև ռուսական իշխանություններին, Հայրապետյանը չբացառեց՝ նշելով, որ այդպիսի կարծիքներ նույնպես նշվում են։

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում նշվել էր, թե վերջիններս հանդիպել են Արցախի դե ֆակտո իշխանություններին և Արցախի «ադրբեջանական համայնքին,  «Իմ քայլը» պատգամավորն ասաց, որ համանախագահների այդպիսի մոտեցումը կարելի դիտարկել որպես հայտարարություն չեզոք դիրքերից և նախկին իշխանությունների օրոք այդպիսի ձևակերպումներ եղել են։

Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական մամուլը շատ է լուսաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը, գրեթե նույնքան, որքան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինը:

«Ես այսօր նկատեցի, որ իրենք սկսում են գնալով ավելի ու ավելի շատ խոսել Արցախի դե ֆակտո իշխանությունների մասին՝ դրանով նաև որոշակի լուսաբանում բերելով:  Միգուցե արտաքին հայացքին խնդրահարույց թվացող գործընթացներում բավականին նաև դրական տարրեր կարող են լինել, որովհետև փաստացի ադրբեջանական մամուլը շարունակ անդրադառնում է Արցախին, Արցախի պաշտոնյաներին: Դա էլ իր հերթին, այսպես ասած, որոշակի ազդեցություն է թողնում»,- ընդգծեց նա:  

Իսկ թե ինչ կքննարկվեն հայ և ադրբեջանցի արտգործնախարարները Մինսկի խմբի հովանու ներքո հնարավոր հանդիպմանը, պատգամավորը նկատեց. «Հայկական կողմի դիրքորոշումը և օրակարգը փոխվստահության մեխանիզմների ստեղծումն ու ձևավորումն է, որն իր մեջ ներառում է նաև 2016 ապրիլից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են որոշ հումանիտար միջոցառումների և ընդհանրապես մթնոլորտի բարելավմանը»։

«Մյուս կարևոր բաղադրիչն Արցախի վերադարձն է բանակցային սեղանին և լիարժեք ձևաչափի վերականգնումը, որի շուրջ Հայաստանը տարբեր ուղղություններով աշխատում է: Եվ երրորդն արդեն բուն խաղաղության մասին խոսակցությունն է»,- շեշտեց ադրբեջանագետ պատգամավորը:

 

Մանրամասները տեսանյութում