Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությանը կասկածելի է որոշ պաշտոնյաների արարքը.Հակոբ Կարապետյան

Հասարակություն

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից քաղաքապետարանը գրություն է ստացել։

Ըստ Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակի՝ գրությամբ տեղեկացվում է, որ քրեական գործ է հարուցվել Կոմիտասի պողոտայի 15 եւ 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար ձեւակերպված ավարտական ակտի՝ ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի 1-ին մաս):

Ըստ այդմ, կասկած կա, որ շինարարության ավարտը փաստագրող պատասխանատու անձանց (պաշտոնյաների) արարքները կարող են պարունակել հանցագործության հատկանիշներ:

«Սա այն շենքն է, որի դիմացի զավթած մայթը երեկ մաքրում էին քաղաքապետարանի աշխատակիցները, որի կառուցապատողը փաստացի տարածքներ էր զավթել նաեւ հարեւանությամբ գտնվող դպրոցից»,- հիշեցնում է Քաղապետի խոսնակը։: