Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Սլովենիա' 1:5

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը բացեց գոլերի հաշիվը աշխարհի առաջնությունում:

Ֆուտբոլի կանանց 2011 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1:5 հաշվով պարտվեց Սլովենիայի ընտրանուն: Մեր թիմից միակ գոլը 11 մ հարվածով խփեց Քրիստինե Մանգասարյանը: Սա մեր թիմի խփած առաջին գոլն էր աշխարհի առաջնությունում:

Այս անհաջողությունից հետո Հայաստանի հավաքականն իր խմբում ստանձնեց ետնապահի դերը, քանի որ երրորդ անընդմեջ պարտությունը կրեց, իսկ ահա Սլովենիան տոնեց իր առաջին հաղթանակը:

Հյուրերի գլխավոր մարզիչ Տանյա Լեկիչը մամուլի ասուլիսին ասաց, որ չնայած խոշոր հաղթանակին, հանդիպումը շատ բարդ ընթացք ունեցավ, քանի որ Հայաստանը բավական ագրեսիվ էր խաղում, բացի այդ իրենք 4 օր առաջ դժվար խաղ էին անցկացրել ֆիննուհիների հետ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը նշեց, որ հանդիպումն այլ սցենարով կընթանար, եթե խաղասկզբում մեր ֆուտբոլիստուհիներն օգտագործեին գոլային պահերը: «Այս հանդիպումը կրկին անգամ ցույց տվեց, որ մենք մրցակիցներին առաջին հերթին զիջում ենք ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությամբ»,-ասաց նա: