«Հրայր հեռացիր». Մի խումբ քաղաքացիներ պահանջում են ՍԴ նախագահի հրաժարականը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄի խումբ քաղաքացիներ «Հրայր հեռացիր» պաստառով ու «Հրայր, հեռացի՛» կոչերով պահանջում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան հրաժարականը։
Շենքը հսկում են մոտ 30 ոստիկան։
Ակցիայի մասնակիցներից, «Սասնա ծռեր» կուսակցության Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման համակարգող Արթուր Մովսիսյանի խոսքով, ժողովուրդը վստահություն չունի դատարանի հանդեպ, ուստի բոլոր ՍԴ դատավորները պետք է հրաժարական տան։
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են այնքան մնալ Սահմանադրական դատարանի դիմաց, մինչև դատավորները հրաժարական տան։
Ցուցարարները պահանջում են նաև վեթթինգ և անցումային արդարադատություն։
Ակցիայի ընթացքում բախում տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի միջև։ Նրանց դատավորից պահանջում էին հրաժարական տալ։
Ցուցարարներից երկուսը հասան դատարանի դռների մոտ, սակայն ոստիկանները ետ բերեցին նրանց։