Օրացույց.5-ը հունիսի. «Հայկական ժամանակ» օրաթերթը պետք է Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոնին վճարի 3 մլն դրամ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1998-ի հունիսի 5-ին կայացավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կից Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի անդրանիկ նիստը։
2000-ի հունիսի 5-ին ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ, ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ Նա կալանավորվել էր Նաիրի Հունանյանի ցուցմունքի հիման վրա եւ Հունանյանի ցուցմունքի փոփոխության շնորհիվ էլ հայտնվեց ազատության մեջ։
Նույն այդ օրը դատարանն ապացուցված համարեց Մուշեղ Մովսիսյանի եղբոր՝ Շմայս մականվամբ Առաքել Մովսիսյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը ապօրինի զենք պահելու, խաբեությամբ առանձնակի խոշոր չափի գույքի տիրանալու եւ թմրանյութեր պահելու վերաբերյալ։ Սակայն, հաշվի առնելով մասնակցությունն Արցախյան ազատամարտին՝ դատարանը սահմանեց պատժաչափ, որով 15 օր անց Առաքել Մովսիսյանը նույնպես ազատության մեջ էր։
2006-ի հունիսի 5-ին շախմատի Հայաստանի ազգային հավաքականը Թուրինում դարձավ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։
2009-ի այս օրը դատարանը վճռեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պետք է Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոնին վճարի 3 մլն դրամ 620 հազար դրամ եւ թերթում հերքում տպագրել։ Հիշեցնենք, որ թերթի դեմ դատական գործ էր սկսվել հրապարակումից հետո, թե Լեւոնը հարբած վիճակում անկարգություններ է արել եւ ձերբակալվել Դուբայում: