A
A
Երկրորդ մրցամարտը հունվարի 23-ին
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ սուպերվեցյակի մրցաշարի իր երկրորդ մարտը կանցկացնի գալիք տարվա հունվարի 23-ին, Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Արթուր Աբրահամի մրցակիցը կլինի ամերիկացի Անդրե Դիրելը, որն իր առաջին մրցամարտում միավորներով պարտվել է բրիտանացի Կառլ Ֆրոխին:
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցն իր առաջին մենամարտում նոկաուտի էր ենթարկել Ջերմեն Թեյլորին եւ մրցակարգով վաստակել 3 միավոր: Նշենք, որ Արթուր Աբրահամը առաջիկա մարտին կսկսի նախապատրաստվել նոյեմբերի 7-ից, Բեռլինում: