Բացել լրահոսը Փակել լրահոսը
1559572207,3141
A A
Պաշտոնական Հասարակություն

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ահազանգել է՝ իր վրա հարձակվել են և բռնության ենթարկել

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հարձակվել են իր վրա և բռնության ենթարկել նրան:

Նա բռնության ենթարկվելու մասին ահազանգել էր նաև օրեր առաջ:

«Ոստիկանությունը այսքան օրերի ընթացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը։ Ուստի ես ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու սեփական անվտանգությունս ապահովելու համար։ ՀՀ ոստիկանություն, դուք այլևս գոյություն չունեք»,-գրել է նա:

Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում է դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին:

Ոստիկանությունը այս առիթով հաղորդագրություն է ներկայացրել.

«Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատիրոջ ահազանգի վերաբերյալ

«Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը այսօր իր էջում գրառում է արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: 
Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տուժած անձից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Իսկ նախորդ դեպքով տեղեկացնում ենք, որ մայիսի 19-ին Վարդան Հարությունյանից նույնաբովանդակ ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, սակայն նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տալուց: 

Ձեռնարկված միջոցառումներով և մարմնական վնասվածք հասցնելու փաստով նախապատրաստված նյութերով մայիսի 30-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի /դիմողի բողոքի բացակայության/ հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Որոշման պատճենն ուղարկվել է քաղաքացուն: