Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.2-ը hունիսի. ՀՀՇ-ի անունը լսելիս մարդիկ ցնցվում են. Վանո Սիրադեղյան (տեսանյութ)

1992-ի հունիսի 2-ին Արցախի խորհրդարանի որոշմամբ՝ ԼՂՀ-ն ունեցավ պետական դրոշ։

 2001-ի այս օրը ՀԺԿ 2-րդ համագումարում կուսակցության ղեկավար ընտրվեց Ստեփան Դեմիրճյանը։ Համագումարը հայտարարեց, որ պատասխանատվություն չի կրում ստվերային բանակցությունների արդյունքում վարչապետի պաշտոնն ստանձնած Անդրանիկ Մարգարյանի գործունեության համար։

2010-ի հունիսի 2-ին Թեքեյան կենտրոնում հավաքվել էին բոլոր նրանք, ովքեր դեմ են օտարալեզու դպրոցների բացմանը։ Լուրեր էին շրջանառվում, թե ՀԱԿ-ը իշխանությունների հետ գործարքի է գնացել պառլամենտում տեղեր ստանալու համար։ Լուրերը հերքում էր Նիկոլ Փաշինյանը։

2012-ի հունիսի 2-ին Տիգրան Սարգսյանը վերանշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ 7 հարկանի 4 շենք՝ մանկապարտեզի եւ կանաչ տարածքի փոխարեն։ «Ավագշին» ընկերության առաջարկն էր Նալբանդյան 106/1 շենքի բնակիչներին։ Բնակիչներն ընդվզում էին։ 2013-ի հունիսի 2-ին մահացավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը։