A
A
Բակո Սահակյանն ընդունել է Օսիայի նախագահին
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում Արցախ ժամանած Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության Նախագահ Անատոլի Բիբիլովի հետ:
Քննարկվել է երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք կարեւորվել է երկու երկրների միջեւ կապերի հետեւողական ընդլայնման ու խորացման եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: