Առանց մեդալների
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվեց աշխարհի մինչեւ 20 տարեկան ձյուդոյիստների առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի չորս մարզիկներ:
Մինչեւ 55 կգ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը հաղթեց իր առաջին մրցակցին, սակայն հաջորդում պարտվեց ու դուրս մնաց պայքարից: 60 կգ քաշային Տիգրան Վարոսյանն ու 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը տանուլ տվեցին առաջին իսկ մարտերը եւ նույնպես ժամանակից շուտ թողեցին մրցասպարեզը:
Համեմատաբար հաջող հանդես եկավ Մհեր Եղիազարյանը (81 կգ), որը սկզբում երկու հաղթանակ տարավ, բայց զիջեց 3-րդ մրցամարտում եւ զրկվեց բրոնզե մեդալից:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրին, որ նոյեմբերի 3-5-ը կանցկացվեն մեծահասակների եւ պատանիների հանրապետական առաջնությունները, իսկ մեր մինչեւ 23 տարեկան ձյուդոյիստների հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջիկա առաջնությանը, որը կկայանա նոյեմբերի 19-23-ը, Անթալիայում: