Բացել լրահոսը Փակել լրահոսը
15589726690329
A A
Քաղաքականություն

Համանախագահները զսպվածության կոչ են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 27-ից 30-ը այցելել էին  տարածաշրջան:  Նրանք  հայտարարությամբ ամփոփել են այցը։
 
Համանախագահները  հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի  հետ։
Երկու մայրաքաղաքներում նրանք խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի նախարարների եւ պաշտպանության նախարարների հետ: Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են  Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:
Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ:
 
Ըստ  հաղորդագրության՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ընդունել են համանախագահների առաջարկը շուտով իրենց հովանու ներքո հանդիպելու եւ մոտ  ժամանակներում մանրամասներ  կներկայացնեն:
 
Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում զոհերի կապակցությամբ եւ կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել։