A
A
Բաժանեցին մեկ միավորը
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինայում ընթացող մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության 6-րդ տուրում մեր գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Իվան Պոպովի հետ և վաստակելով 4 միավոր, 12-րդ տեղից նահանջեց 17-րդ հորիզոնական:
Մեր շախմատիստուհի Աննա Հայրապետյանը նույնպես կիսեց միավորը' ոչ-ոքի խաղալով ռումինուհի Իոզեֆինա Պաուլետի հետ: Նա 4 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը:
Այսօր առաջնությունում կանցկացվեն 7-րդ տուրի պարտիաները: Ավետիք Գրիգորյանը սպիտակներով կմրցի արգենտինացի Ժակ Բլիտի հետ, իսկ Աննա Հայրապետյանը ուժերը կչափի հնդկուհի Մանիշա Մոհանտի Կիրանի հետ: