Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ-ոքիներ

Սպորտ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի' 2:2,  ավարտեց 3-րդ տեղում ընթացող Ֆրանսիայի թիմի հետ մրցավեճը: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Լեւոն Արոնյանը պարտվեց Էտիեն Բաքրոյին, Գաբրիել Սարգսյանը հաղթեց Ռոման Էդուարդին, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը խաղաղ դաշն կնքեցին համապատասխանաբար Լորան Ֆրեսինեի եւ Սեբաստիան Ֆելլերի հետ:

Հինգ տուրից հետո մեր թիմը վաստակել է 7 միավոր եւ զբաղեցնում է 9-րդ տեղը: Առաջնության միանձնյա առաջատար դարձավ Ադրբեջանի հավաքականը, որը հաղթեց Վրաստանի ընտրանուն եւ վաստակեց 10 միավոր:

Այսօր Հայաստանի հավաքականը կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ, որը նույնպես 7 միավոր ունի իր ակտիվում:

Հայաստանի կանանց հավաքականը նույնպես մեկ միավոր վաստակեց' խաղաղ դաշն կնքելով 2-րդ տեղում գտնվող Ադրբեջանի ընտրանու հետ' 2:2: Ի դեպ, բոլոր 4 պարտիաներում էլ գրանցվեցին ոչ-ոքի արդյունք:

Մեր թիմը ներկայումս 7 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վրաստանի հավաքականը, որն իր անվան դիմաց ունի 9 միավոր: Այսօր մեր շախմատիստուհիները կմրցեն Ֆրանսիայի ընտրանու հետ, որը զբաղեցնում է 6-րդ տեղը: