Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Պաշտոնական

Բաց մրցույթ՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակի հուշարձանի համար (տեսանյութ)

Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 748 գնման ընթացակարգ:

Արդեն իսկ ամփոփվել են 554 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 8 մլրդ 614 մլն դրամի պայմանագրեր՝ 10 մլրդ 415 մլն դրամ նախահաշվային արժեքի դիմաց. տնտեսումները կազմել են 1 մլրդ 801 մլն դրամ:
Քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանն ուշադիր է լինելու մրցույթում շահած բոլոր ընկերությունների կատարած աշխատանքի որակի հարցում:


«Մարդիկ գալիս են, մասնակցում են՝ առանց գիտակցելու՝ ուր են մտնում, ինչ են անում, ինչ ծավալի գործ են իրենց վրա վերցնում, և վերջում պարզվում է, որ չեն կարողանում իրականացնել, և քիչ չեն այդ ընկերությունները, որոնք մեզ համար բավականին խնդիրներ են առաջացնում: Մեր կատարողականները հետ են ընկնում, այսինքն մենք չենք կարողանում այն, ինչ պլանավորել էինք նախատեսված ժամկետներում, իրականացնել»,- նշել է քաղաքապետը:


Գնումների ընթացակարգերի օրենսդրական խոչընդոտների վերացման ուղղությամբ քաղաքապետարանը պատրաստել է առաջարկությունների փաթեթ, որով կխստացվեն մրցույթներում հաղթած ընկերությունների կողմից պայմանների խախտման հետևանքները: Նախատեսված են նաև երաշխիքների շեմի նվազեցումներ մինչև հնարավոր նվազագույն սահմանը, ինչպես նաև տույժերի չափաբաժինների ավելացում՝ մինչև 100 %-ով:

 


Մարտի 1-ի զոհերի հիշատակին


Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է աշխատանքներ տանել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթի կազմակերպման ուղղությամբ:

 

Շաբաթօրյակ

Հունիսի 8-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր: Հանձնարարվել է աշխատանքներ տանել գործընթացը մայրաքաղաքում պատշաճ կազմակերպելու համար: