Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նելլի Դուրյան
A A
Հասարակություն

Ընտանեկան բռնությունների կապակցությամբ հաշվառվել է 404 անձ. Նելլի Դուրյան (տեսանյութ)

Ոստիկանությունը երբևիցե չի թաքցրել, երբևիցե մենք չենք ասել, որ չկա բռնություն. «Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ոստիկանության ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ստեղծումն ապացուցեց, որ կանանց նկատմամբ, ընտանիքներում առկա բռնության դեպքեր և պետք է բարձրաձայնել և անել ամենը դրանք նվազեցնելու, կնասպանության դեպքերը կանխարգելելու համար։

Դուրյանի խոսքով՝ օրենքը թույլ է տալիս հաշվառել այն ընտանիքները, որտեղ գրանցվել են բռնությունների դեպքեր։ «Եթե նախկինում կինը գալիս էր բողոքը հետ էր վերցնում, ՀԿ-ները, ոստիկանությունն այդ հարցը բարձրացնում էին։ Տարբեր պատճառներով էին ետ վերցնում. հարևաններն էին ամոթանք տալիս, բարեկամները, ծնողները, ամուսինն էր խնդրում, համոզում, վախեցնում, տնտեսական կախվածություն կար՝ «ո՞նց եմ պահելու երեխաներին» և այլն։ Ինքը կարող է բողոքը վերցնել, բայց առաջին իսկ օրվանից հաշվառվում է տվյալ ընտանիքը»,- ընդգծում է Դուրյանը՝ հավելելով, որ այսկերպ պատկերը փոխվում է։

Ըստ վիճակագրական տվյալների, ոստիկանության գնդապետի փոխանցմամբ, միայն վերջին 4 ամիսների ընթացքում արձանագրվել է 695 ամփոփագիր և հաշվառվել 404 անձ։