Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ինչո՞ւ են բուքմեյքերական գրասենյակներն ամենաշատը Կապանում». Նիկոլ  Փաշինյանը՝ ցուցարարներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է  Կառավարության շենքի դիմաց հավաքված «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ-ի աշխատակիցներին, որոնք դժգոհում էին  ընդդեմ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ընդունած որոշման` «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը:

Վարչապետը ցուցարարներին խորհուրդ տվեց մտնել օնլայն տիրույթ: Նա նկատեց, որ Կապան քաղաքում շատ են բուքմեյքերական գրասենյակները:

«Գալիս են աշխատավարձը թողնում այնտեղ ու գնում: Կապանում, որ տեսա՝ սարսափելի էր: Այսինքն` տեղ չկա, որ մարդը անցնի, գնա իր տուն և չհանդիպի այդ կետերին: Հարց ինչո՞ւ է Կապանում ամենաշատը»,- նկատեց Նիկոլ  Փաշինյանը:

Ցուցարարները վարչապետին առաջարկեցին  հանձնաժողով ստեղծել, 3-4 հոգի հանդիպեն և քննարկեն: Ի պատասխան ցուցարարների՝  վարչապետը միջանկյալ տարբերակ առաջարկեց:

«Ձեր առաջարկը թող 1,2 էջի վրա գրեն ու փոխանցեն  օգնականիս, ես կարդամ: Եթե այդտեղ առաջարկները լինեն տրամաբանական և ընդունելի, ես իրենց կընդունեմ»:

Ցուցարարներին առաջարկը բավարարեց:

Մանրամասները՝ տեսանյութում: