Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քաղաքացիները պատրաստվում են փակել ԲԴԽ շենքը. LIVE (տեսանյութ)

Կառավարության առջև հավաքված մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են փակել Բարձրագույն դատական խորհրդի շենքի բոլոր մուտքերն ու ելքերը։ Նրանք պահանջում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը և խորհրդի լուծարումը, դատական համակարգի ամբողջական փոփոխություններն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումը, որի ազատման որոշումը, ըստ քաղաքացիների, կայացվել է հանցավոր դատական ռեժիմի կողմից։ Քաղաքացիները երթով առաջ են շարժվում՝ «Քոչարյա՜ն, մարդասպան», «Պրիվետ, Ռոբ» կոչեր հնչեցնելով։

Բողոքի ակցիան կրում է՝ «Ոչ Սերժի դատարաններին» անվանումը։ Ակցիայի մասնակից Արթուր Մովսիսյանը կարծում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը խոչընդոտում է անցումային արդարադատության իրականացմանը։ «Մի պարզ պատճառով, որ հանցագործ Քոչարյանին ազատ արձակեցին»։

Ակցիայի մասնակից տիկին Արմենուհին մեզ հետ զրույցում նշեց, որ դատական համակարգի նկատմամբ վստահություն չունի։ Նա կարծում է, որ ԲԴԽ-ն մատնված է անգործության։ «Ոչ մի արդար բան չեմ տեսել ո’չ դատական համակարգում, ո՚չ Բարձրագույն դատական խորհրդում, ո՚չ էլ դատախազությունում»,- ընդգծեց տիկին Արմենուհին։ Նա կարծում է, որ նույնիսկ 2018 թվականին նոր ընտրված իշխանությունից հետո էլ դատական համակարգում կոռուպցիա կա։ «Նիկոլ Փաշինյանից ակնկալիք ունենք, մենք նրա կողքին կկանգնած ենք։ Հինը չի կարող մնալ, հներին պետք է փոխի»,- հավելեց նա։