Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պռոշյան գյուղի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին (տեսանյութ)

Երևան-Աշտարակ մայրուղին ժամը 10:30-ից 12։00-ն երկկողմանի փակ է եղել։ Ճանապարհ փակողները Պռոշյան գյուղի բնակիչներն են եղել։

Պատճառը՝ ճանապարհի վրա գտնվող Պաշտպանության նախարարության հին շենքի վաճառքն է։ Գյուղացիները տեղեկություն չունեն, թե ով է շենքի գնորդը։ Մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանն  այստեղ է եկել, ում հետ խոսակցությունից հետո են գյուղացիները բացել են մայրուղին։

«Չենք թողելու վաճառվի կամ քանդվի շենքը»,- ասաց գյուղի բնակիչ Կարեն Հարությունյանը։

Տեղում են ոստիկանության և ռազմական ոստիկանության աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ 2013 թվականին ՊՆ շենքը վաճառքի էր դրվել։