Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sogomonyan
A A
Սպորտ

Արթուր Սողոմոնյանը պատասխանել է «Լոռի» ֆուտբոլային ակումբին

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր եւ նախագահ Արթուր Սողոմոնյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:

«Ծանոթացա «Լոռի» ֆուտբոլային ակումբի երեկվա հայտարարությանը և այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզաբանել հետևյալը՝

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռի» ֆուտբոլային ակումբին, և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք այդ ակումբի հասցեին: Մեր ամբողջ դժգոհությունը Վանաձորում կայացած աղմկահարույց խաղի կապակցությամբ վերաբերում է բացառապես մրցավարությանը և արտացոլված է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ դուք չեք գտնի որևէ բացասական խոսք մեր մրցակցի հասցեին: «Լոռի»-ի խաղը այդ հանդիպման ընթացքում՝ արդար խաղի կանոնները հարգող, արժանի մրցակցի խաղ էր: Համարում եմ այս ժամանակավոր թյուրըմբռնումը սպառված և ակնկալում եմ մեր ակումբների միջև երկարատև և արդյունավետ համագործակցություն», - ասված է հայտրարությունում:

 

Հիշեցնենք, որ «Լոռի» ֆուտբոլային ակումբը երեկ պաշտոնական հայտարություն էր արել, որում մասնավորապես նշված է եղել. «Փյունիկ ակումբի նախագահին հորդորում ենք լրջանալ և դուրս գալ դավադրությունների տեսության նեղ շրջանակից, հատկապես, երբ սոցիալական ցանցերում անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Լոռի ակումբի իբրև թե ստացած մեծ պարգևավճարների մասին»: