Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քաղաքացիներն իրենց խնդիրներով Կառավարության շենքի առջև են հավաքվել

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Ինչպես միշտ, այսօր էլ Կառավարության շենքի առաջ քաղաքացիները հավաքվել են իրենց բողոքը ներկայացնելու գործադիր իշխանությանը։

Քաղաքացիների պահանջները տարբեր են, ոմանք պահանջում են փոփոխություններ կատարել դատական համակարգում` ապահովելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի արդար քննությունը, ոմանք էլ պահանջում են լուծել քաղաքային խնդիրները՝ աղբահանության և տրանսպորտի հարցը։

Նիստին մասնակից պաշտոնյաներից՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լսեց հավաքված քաղաքացիների բողոքները և խոստացավ համապատասխան լուծումներ տալ։