Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga toms
A A
Սպորտ

«Արսենալը» եւ «Չելսին» ՈՒԵՖԱ-ին վերադարձրել են Բաքվի եզրափակիչ խաղի 6000 տոմս

Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին» ընդհանուր առմամբ ՈՒԵՖԱ-ին վերադարձրել են Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման 6000 տոմս: Այդ մասին հայտնում է The Times-ը:

Ըստ աղբյուրի, անգլիական ակումբները նման քայլի են դիմել, քանի որ միասին իրացրել են 5500 տոմս՝ համապատասխանաբար 3,5 և 2 հազար: ՈՒԵՖԱ-ն նախապես ակումբներին տրամադրել էր 5,8 հազարական տոմս: Նշվում է նաեւ, որ ՈՒԵՖԱ-ից 2 հազար տոմսեր ստացած հովանավորները նմանատիպ դժվարությունների առջեւ են հայտնվել եւ չեն կարողանում իրացնել դրանք:

Տոմսերից հրաժարվելու հիմնական պատճառները դրանց բարձր գներն են, խաղն ուշ ժամին սկսելը, ավիաթռիչքների պակասությունը և երկար տեւողությունը:

Հիշեցնենք, որ որ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվում: ՈՒԵՖԱ-ն «Արսենալի» և «Չելսիի» վերադարձրած տոմսերը մտադիր է վաճառել Ադրբեջանում, որտեղ առայժմ իրացվել է 23 հազար տոմս: