Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

ՄՕԿ-ն այլեւս չի վստահում բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային՝ AIBA-ին

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան՝ AIBA-ն, զրկվել է Տոկիոյում 2020թ անցկացվելիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային եւ եզրափակիչ մրցումների անցկացնելու իրավունքից: Այդ մասին հայտնում է Boxing Scene կայքը:

Նման որոշման համար պատճառ են հանդիսացել Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ի կողմից AIBA-ում անցկացրած աուդիտի արդյուքները: Հայտնաբերվել են ֆինանսական եւ կազմակերպչական լուրջ խնդիրներ:

ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն բռնցքամարտը ընդգրկել է Տոկիո-2020 խաղերի ծրագրում, սակայն ընտրական եւ եզրափակիչ մրցաշարերը անցկացումը վստահել է աշխատանքային առանձին խմբի, որը ղեկավարելու է Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչը: Վարկանիշային մրցումները կայանալու են 2020թ հունվարից մինչև մայիս ամիսները: Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: