Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Քաղաքականություն

ԵԽ փորձագետները գալիս են Երեւան. Փաշինյանը զրուցել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյոբորն Յագլանդը այսօր հեռախոսազրույց է ունեցել  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։Այս մասին հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ նրանք համաձայնվել են, որ բարեփոխումները , ներառյալ պայքարը կոռուպցիայի դեմ,  պետք է ընթանան Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին եւ ԵԽ-ի  առջեւ Հայաստանի  ստանձնած պարտավորություններին համահունչ։

ԵԽ գլխավոր քարտուղարը հաստատել է կառույցի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին։

ԵԽ փորձագետները առաջիկա օրերին կժամանեն Երեւան եւ կառաջարկեն խորհրդատվություն եւ աջակցություն անհրաժեշտ բարեփոխումներն անելու համար։