Երկու թիմերն էլ հաղթեցին
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները վստահ մեկնարկեցին Եվրոպայի թիմային առաջնություններում:
Երեկ Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի կանանց 8-րդ եւ տղամարդկանց 17-րդ թիմային առաջնությունները: Մեր թիմերը վստահ սկսեցին մրցաշարը եւ հաղթանակներ տոնեցին 1-ին տուրում:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Դանիայի ընտրանուն: Վլադիմիր Հակոբյանn ու Գաբրիել Սարգսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը հաղթանակ տարան: Այսօր մեր հավաքականը կմրցի Ռումինիայի թիմի հետ, որն առաջին տուրում նույն 3:1 հաշվով հաղթել է Բելգիայի ընտրանուն:
Մրցումների առաջին օրը գրանցվեց անդրանիկ անակնկալը. Ռուսաստանի ուժեղ ընտրանին ոչ-ոքի' 2:2 խաղաց Խորվաթիայի հետ եւ առաջին միավորը կորցրեց: Մրցաշարային աղյուսակը ներկայումս գլխավորում են Հոլանդիայի եւ Հունգարիայի հավաքականները, որոնք այս տուրում իրենց մրցակիցներին հաղթեցին 4:0 հաշվով:
Հայաստանի կանանց հավաքականը առաջին տուրում 2,5:1,5 նվազագույն հաշվով հաղթեց Իտալիայի թիմին: Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց իր մրցակցին, իսկ ահա Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը խաղաղ դաշն կնքեցին: Երկրորդ տուրում մեր շախմատիստուհիները ուժերը կչափեն Սլովենիայի հավաքականի հետ, որը առաջին խաղում 4:0 հաշվով պարտության է մատնել Ֆինլանդիային: