Հայաստանի հերթափոխը 58-րդն է աշխարհում
Աջակցիր «Ա1+»-ինՄեր պատանի մարզիկները վերջին մեկ տարում առայժմ չեն նվաճել ոսկե մեդալ:
2008 թ. օլիմպիական խաղերից հետո կայացած աշխարհի երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները առայժմ չեն կարողացել նվաճել գոնե մեկ ոսկե մեդալ: Մեր պատանի մարզիկ-մարզուհիներն այդ մրցումներում 1 անգամ դարձել են արծաթե մեդալակիր, 7 անգամ'բրոնզե մրցանակակիր: Այդ ցուցանիշով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը:
Աշխարհի երիտասարդական եւ պատանեկան առաջնություններում առ այսօր բոլորից հաջող հանդես են եկել Ռուսաստանի ներկայացուցիչները' 83 մրցանակ (32 ոսկի, 18' արծաթ, 33' բրոնզ):
Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ցուցանիշները.
Ո Ա Բ Ընդ.
1 . Ռուսաստան 32 18 33 83
15. Ուկրաինա 5 6 11 22
19. Ադրբեջան 3 3 3 9
22. Ուզբեկստան 3 0 4 7
28. Բելառուս 2 1 5 8
52. Ղազախստան 0 3 2 5
54. Վրաստան 0 2 2 4
54. Մոլդովա 0 2 2 4
56. Լատվիա 0 2 1 3
58. Հայաստան 0 1 7 8
60. Լիտվա 0 1 3 4
66. Տաջիկստան 0 1 0 1
74. Ղրղըզստան 0 0 1 1
74. Էստոնիա 0 0 1 1
--. Թուրքմենստան 0 0 0 0