Բացել լրահոսը Փակել լրահոսը
Aram Simonyan
A A
Հասարակություն

ԵՊՀ-ն 100-ամյակի միջոցառումների համար ինքնաֆինանսավորվել է 100 միլիոն դրամով (տեսանյութ)

Երևանի պետական համալսարանն արդեն իր 100 միլիոն դրամ բյուջեով ֆինանսավորել էր. ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետությունը ֆինանսավորել է համալսարանի 100-ամյակի միջոցառումների համար։

Սիմոնյանի խոսքով՝ գումարի մեծ մասը ծախսելու են իրենց արտասահմանյան գործընկերներին հյուրանոցներում տեղավորելու, իսկ մյուս մասը՝ ԵՊՀ փոքր ու մեծ դահլիճները սարքավորումներով հագեցնելու համար, ինչպես նաև ԵՊՀ-ին աջակցում են որ բարեգործական որոշ հիմնադրամներ։

Իսկ այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և արդյո՞ք ուղղակի զուգադիպություն էր վերջինիս այցը Չինաստան այս օրերին, Սիմոնյանը պատասխանեց, որ իրենց միջև հարաբերությունները գործնական-նամակագրական են՝ հավելելով, որ դեռևս միջոցառումների մասնակցելու պաշտոնական հրավերներ չեն եղել, և 100-ամյակի պաշտոնական տոնումը նախատեսված է սեպտեմբերի վերջին։

Իսկ իրենց միջև առկա «հակամարտությունն» ուղղակի կարծիքների տարբերություն է։