Բացել լրահոսը Փակել լրահոսը
Abrahamyan Aram
A A
Հասարակություն

ԶԼՄ-ների մասով Քոչարյանի պնդումները դատարանում իրականությանը չեն համապատասխանում. Արամ Աբրահամյան 

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դատական նիստի ժամանակ արված այն հայտարարությանը, թե  «2008թ. փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում խոսքի ազատության սահմանափակումները ՀՀ-ի 1002 բնակավայրից գործել է միայն մեկում՝ Երևան քաղաքում:  ՀՀ-ում այդ ժամանակ գործող 32 հեռուստաընկերությունից սահմանափակումների է ենթարկվել միայն 9-ը, մյուսներն աշխատել են առանց որևէ սահմանափակման»: 
 
«2008 թվականի մարտի 2-ին ցերեկը ինձ զանգահարել էին «Արմինկոյից» (մեր այն ժամանակվա պրովայդերից) եւ տեղեկացրել են, որ ԱԱԾ-ի պահանջով aravot.am կայքն արգելափակվել է: Իսկ գիշերը «Տիգրան Մեծ» տպարանում տեղ զբաղեցրեց ԱԱԾ գրաքննիչը, որը պահանջում էր, նախագահի հրամանագրին համապատասխան, ներքին կյանքի վերաբերյալ հրապարակել միայն պաշտոնական տեղեկություններ: («Առավոտը» ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա այդ պահանջը չի պատրաստվում կատարրել): Այնպես որ գոնե այս մասով Երկրորդ նախագահի ելույթի պնդումները դատարանում իրականությանը չեն համապատասխանում»: