Նոր համակարգի գործարկմամբ վարորդը կարող է զրկվել վարորդական վկայականից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» և ՀՀօրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հավաստմամբ երթևեկության կանոնների 100 իրավախախտում կա, որից տուգանային միավորներ կկիրառվեն միայն 20 կամ 21 կարգի խախտման դեպքում:
Մեկ տարվա ընթացքում 9-ը տուգանային խախտման դեպքում վարորդը զրկվելու է վարորդական իրավունքից: Սակայն կանգառ- կայանման կանոնների խախտման դեպքում կիրառվելու է կես միավոր՝ հաշվի առնելով տրանսպորտային երթևեկության ծանրաբեռնվածությունը:
Վարորդական վկայականից զրկված կամ կասեցված անձիք, եթե շարունակեն տրանսպորտային միջոց վարելը, ապա այդ հանգամանքը կորակվի ոչ թե վարչական խախտում, այլ որպես հանցագործություն:
Նրա համոզմամբ՝ տուգանային համակարգը լուծում է մի քանի խնդիր առաջինը երթևեկության անվտանգության ապահովման մակարդակի էական բարձրացում և երկրորդ՝ սոցիալական բեռի թեթևացում:
Նվազել է նաև տուգանքների չափերը, այժմ տուգանքների առավելագույն չափը կազմում է 29000դրամ, նախկին 500000 դրամի փոխարեն:
Սակայն ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը շատ մտահոգիչ է: Վիճակագրական տվյալներով այս պահի դրությամբ 2019 թվականին հունվարի 1-ից գրանցվել է 105 զոհ, որը թեև 3 զոհով պակաս է, քան նախորդ տարի, այնուամենայնիվ այն մխիթարիչ չէ:
«Նախորդ տարի մենք ունեցել ենք 343 զոհ 6000 վիրավոր: Սակայն 20018-ի 1017թվականի համեմատությամ զոհերի թիվը աճել է 64-ով»:
Արմեն Խաչատրյանի կարծիքով՝տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը ևս պատճառ է հանդիսանում ճանապարհատրանսպորտային պատահարների և խցանումների ավելացման: