Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Հասարակություն

Օրհնած խաչեր կբաժանվեն վարորդներին

Մայիսի 18-ին՝ ժամը 16.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Ս. Խաչի երևման տոնին:
 

Երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ նախաձեռնության մասնակիցները առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում  (Ռ. Իսրայելյան 21) կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի և Մ. Մանուշյանի անվան պուրակի հարակից կանգառներումխաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:
 

«Խաչի քարոզ» ծրագիրն իրականացվում է արդեն վեցերորդ տարին՝ խաչին նվիրված տոների առթիվ: Այսօր արդեն բազմաթիվ երթուղայիններում կարելի է տեսնել օրհնած խաչերն ու աղոթաթերթերը:  

 
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին