«Կամք»-ի անդամներին և կողմնակիցներին թույլ չտվեցին մասնակցել քննարկմանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կամք» նախաձեռնության անդամներն ու գաղափարակիցներն այսօր փորձեցին մասնակցել «Մարդու իրավունքների պաշտպանությունը խտրականության կանխարգելման համատեքստում» թեմայով փակ հանդիպում-քննարկմանը։ Անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին։
Այսօր հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է եւ փակ հանդիպումը այդ խմբի իրավունքների քննարկման նպատակով է։
Գաղափարակիցներից «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի նշեց, որ «իրենք պայքարում են այլասերման քարոզի և միասեռականների իրավունքների ամրագրման դեմ, ինչպես նաև հանրությանը ցույց տալու համար, թե պետական ինչ պաշտոնյաներ են աջակցում այլասերման քարոզին»։
Նրանք դեռևս սպասում են հանդիպման ավարտին։
Ի դեպ, ըստ ILGA-Europe միջազգային կազմակերպության՝ Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանն ու Ռուսաստանը ամենաանհանդուրժող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ։
Երկար սպասելուց հետո, սակայն, նրանք հեռացան: