Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջին դիրքերում

Սպորտ

Հայաստանի 6 շախմատիստներն էլ պահպանում են մրցանակային տեղեր գրավելու հնարավորությունները:

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Չիգորինի հուշամրցաշարը (264 մասնակից, շվեյցարական մրցակարգ, 9 տուր), սակայն արդեն շախմատի դասական մրցակարգով: Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են ղազախստանցի գրոսմայստեր Մուրթազ Կազգալեեւը եւ բելառուսցի գրոսմայստեր Ալեքսեյ Ֆյոդորովը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր:

Հայաստանից մասնակցող 6 շախմատիստներից երեքը' Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 3,5-ական միավոր: Մեր մնացած երեք ներկայացուցիչները' Լեւոն Բաբուջյանը, Դավիթ Պետրոսյանը եւ Հրայր Սիմոնյանը իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր: Նրանք առայժմ զբաղեցնում են միջին դիրքեր, սակայն պահպանում են մրցանակային տեղեր գրավելու հնարավորությունները:

Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: