Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport suseramart
A A
Սպորտ

Այսօր մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը

Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում այսօր մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Առաջնությանը մասնակցում են Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքները ներկայացնող մարզիկ-մարզուհիները: Այսօր չեմպիոնի կոչման համար կմրցեն խոցասուսեր տղաները եւ ճկասուսեր աղջիկները: Մայիսի 16-ին մրցասպարեզ կելնեն ճկասուսեր եւ թրասուսեր տղաները, խոցասուսեր աղջիկները:

Առաջնության արդյունքներով կձեւավորվի սուսերամարտի Հայաստանի հավաքականը, որը մայիսի 28-ից մինչեւ հունիսի 1-ը կմասնակցի Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: