Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս մասնակից

Սպորտ

Հայաստանից դրոշը կպաշտպանի նաեւ Ֆրանսիայում բնակվող հայազգի ձյուդոյիստը:

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ հոկտեմբերի 22-26-ը կմասնակցի աշխարհի մինչեւ 20 տարեկան ձյուդոյիստների առաջնությանը:

Հայաստանից մրցաշարին կմասնակցեն 4 մարզիկներ: Մինչեւ 55 կգ քաշային կարգում հանդես կգա Գրիգոր Իվանյանը, 60 կգ-ում' Տիգրան Վարոսյանը, 73 կգ-ում' Արտյոմ Բաղդասարյանը, 81 կգ-ում' Մհեր Եղիազարյանը: Վերջինս ներկայումս բնակվում է հենց Ֆրանսիայում, սակայն ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի տակ: Հավաքականի գլխավոր մարզիչն է Տիգրան Բաբայանը: