Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնսերվատորիայի նոր ռեկտոր ընտրվեց Սոնա Հովհաննիսյանը (տեսանյութ)

Հասարակություն

Այս պահին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունենում ռեկտորի ընտրություններ: Ընտրությունը կատարվում է դռնփակ։

Այս  պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը և նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ թեև մի քանի ամիս առաջ  հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն այսօր հնարավորություն է ընձեռնվել ազատ, անկախ ընտրություններ անցկացնելու, և ինքը  ցանկացել է իր թեկնածությունը առաջադրել:

« Հաղթանակ բառը չեմ կարող հասկանալ, անկախ ընտրությունների արդյունքներից ես պատրաստ եմ առաջարկել իմ համագործակցությունը՝ ինչ կարգավիճակում էլ լինեմ,- ասաց նա։

Մինչ ներսում ընթանում է ռեկտորի ընտրությունները, դրսում ուսանողները ակցիա են անում՝ սատարելով  ռեկտորի պաշտենակատար Սոնա Հովհաննիսյանին:

.« Ես չգիտեմ աջակցություն ունի Սոնա  Հովհաննիսյանը, թե չէ,  և երեխաները ինչի համար են հավաքվել, որևիցե գնահատական չեմ կարող տալ»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը ։

Իսկ Սոնա Հովհանիսյանը հարցին,  թե աջակցություն ունի,  թե ոչ՝ պատասխանեց.  «Դուրս նայեք և կհամոզվեք. կարող եք հարցում անել»:

Ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին ե ւ ռեկտոր ընտրվեց Սոնա Հովհաննիսյանը։ Նա ստացել է 15, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8 ձայն։