Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քոչարյանին մեղադրող կողմը դատարան կհրավիրի Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդը նախազգուշացում է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի դատավոր Դավիթ Գրիգորյանին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ ԲԴԽ-ն փաստել է,  որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված մի ընթացակագում օրենք է խախտել՝ ի վնաս Ռոբերտ Քոչարյանի:

«Պետք է օր առաջ քննել կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը և ԲԴԽ-ն դա խախտում  է համարել»,- ընդգծեց Հայկ Ալումյանը:

Պաշտպանական խումբն այս պահի դրությամբ ունի 10 վկա, որոնց թվում են Պաշտպանության նախկին նախարար (2007 թ. ապրիլի 25-ից 2008 թ. ապրիլի 9-ը) Միքայել Հարությունյանը, Սամվել Մայրապետյանը և այլոք:

Ըստ Հայկ Ալումյանի՝ մեղադրող կողմը ներկայացրել է 800 հոգուց բաղկացած ցուցակ, բայց դեռ միջնորդություն չի ներկայացրել: Մեղադրող կողմը պատրաստվում է նաև Հայաստանի առաջին նախագահ ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին  և երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանին  դատակոչել (հրավիրել դատարան):

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը ոչ մեղադրող կողմի, ոչ էլ պաշտպանական խմբի կողմից չի ներգրավվել ցուցակի մեջ:

«Եթե մենք որոշենք, որ ինչ-որ տվյալներ կան, որ ուզում ենք դատարանում Նիկոլ Փաշինյանից ստանալ, ապա մենք կմիջնորդենք, որ  ինքը դատակոչվի: Զուտ այն պատճառով, որ ինքն այսօր վարչապետ է, իր մասնակցությամբ հետաքրքիր կլիներ, զուտ այդ նկատառաումով չենք պատրաստվում միջնորդություն ներկայացնել»,- հավելեց Հայկ Ալումյանը: 

Ի դեպ, Պաշտպանական խումբը այսօր ժամը 14:00-ին դատարան է  ներկայացրել միջնորդություն՝ Քոչարյանի  նկատմամբ քրեական հետապնդումը դադարացենելու մասին:

 

Մանրամասն՝ տեսանյութում