Բացել լրահոսը Փակել լրահոսը
18538117
A A
Հասարակություն

Մահվան ելքով վրաերթ Մյասնիկյան պողոտայում. զայրացած բնակիչները փակել են փողոցը.shamshyan.com

Երեւանի Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ այսօր՝ մայիսի 11-ին, մահվան ելքով վրարերթ է տեղի ունեցել, որից հետո վրաերթի հարևանությամբ բնակվող քաղաքացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում այնուհետև՝ ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկել Renault մակնիշի 35 GL 428 համարանիշի ավտոմեքենան:

Հետիոտնը, ով բնակվում է նշված փողոցում, տեղում մահացել է: Փողոցը փակած բնակիչները պահանջում են, որ Երևանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի: Իսկ խոստումն այն է, որ նշված վայրում պետք է կառուցվի վերգետնյա անցում:

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Renault-ի վարորդին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: