Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0376
A A
Հասարակություն

Հայաստանում մոտ 140 մարդ ենթարկվել է օրգանների փոխպատվաստման. Դ. Պետրոսյան (տեսանյութ)

Օրգանների փոխպատվաստումը մարդուն բուժելու ձևերից մեկն է. ասաց հանրային առողջության մասնագետ Դավիթ Պետրոսյանը։

Հայաստանում մոտ 140 մարդ, Պետրոսյանի փոխանցմամբ, ենթարկվել է օրգանների փոխպատվաստման և իրեն լավ է զգում։

Հանրային առողջության մասնագետն այն համոզման է, որ ի վերջո Հայաստանը գնալու է դիակային փոխպատվաստման։

Պետրոսյանի խոսքով՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և մի շարք եվրոպական երկրներում ընդունված է, որ մարդը մահանալուց առաջ է գրավոր համաձայնություն տալիս, որպեսզի իր օրգանները մահանալուց հետո փոխպատվաստման համար օգտագործվեն։

Ինչպես նաև կա այն տարբերակը, երբ մահացող անձը կարող է գրավոր անհամաձայնություն տալ, իսկ հակառակ դեպքում օրգանը կարող է օգտագործվել փոխպատվաստման համար։

Հոգեբան Սամվել Խուդոյանն անդրադառնալով մահացած անձի օրգանների օգտագործման համաձայնության հարցին՝ նշեց, որ մահացող անձը երբեմն համաձայնություն չի տալիս կամ մտահոգվում է այն հանգամանքով, որ կարող են «սպասել» իր մահվան օրգանն օգտագործելու հեռանկարով։

Փաստաբան Գեւորգ Դավթյանը նշեց, օրգանների վաճառքի վտանգի մասին, և տվյալ անձը կարող է դառնալ հանցագործության օբյեկտ օրգանների վաճառի ոլորտում։