Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երևանից քաղաքացիները մեկնեցին Արենի իրենց աջակցությունը հայտնելու (տեսանյութ)

Հանրահավաքին միանալու համար  Երևանից` 100-ից ավելի քաղաքացիներ, առավոտյան ժամը 10-ին, հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղից էլ շարժվեցին դեպի Արենի:  

Հանրահավաքին մասնակցելու համար և իրենց աջակցությունը ցույց տալու համար այնտեղ էին նաև բնապահպաններ: Մասնակիցների թվում էր նաև Վարուժան Ավետիսյանը: 
 
Հավելենք, որ տարբեր կողմերից ժամը 13:00-ին կհավաքվեն Արենիում և կսկսեն  ավտոերթը :
 
Այսօր`մայիսի 11-ին  Վայոց ձորի մարզում  Ջերմուկ քաղաքում մեծ հանրահավաք է տեղի ունենալու, հանուն Ամուլսարի փրկության: 
 
Երևանից և այլ շրջաններից մարդիկ նախ հավաքվելու են Արենիում, որից հետո  ավտոերթով շարժվելու են դեպի Ջերմուկ քաղաք:
 
Հիշեցնենք, որ արդեն 11 ամիս է, ինչ տեղացիները փակել են Ամուլսար տանող ճանապարհները, և օր ու գիշեր միմյանց հերթափոխելով չեն թողնում որևէ աշխատանք այնտեղ իրականացնեն: 
Տեղացիները չեն ցանկանում, որ իրենց բնակավայրում զարկ տրվի հանքարդյունաբերությանը, քանի որ այն կվնասի  ջրային պաշարներին :