Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքականների պատճառով

Սպորտ

Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 25-րդ տուրի հանդիպումները: Դրանք նախապես պետք է կայանային հոկտեմբերի 18-ին, սակայն ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը,

«ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաշվի առնելով, որ հոկտեմբերի 10-14-ը Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները մասնակցել են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական հանդիպումներին' 25-րդ տուրի բոլոր հանդիպումները հետաձգում  է,և դրանք կկայանան հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին»:

Ի դեպ, այդ օրերին ընտրական խաղեր են անցկացրել Եվրոպայի տասնյակ երկրների ազգային եւ երիտասարդական հավաքականները, սակայն դրանց ազգային առաջնությունների խաղերը չեն հետաձգվել եւ կայացել են անցած շաբաթ-կիրակի օրերին:

Այսօր կայանալիք հանդիպումներից առավել սկզբունքային նշանակություն ունի «Միկա» - «Բանանց» հանդիպումը:

«Վիվարո» բուքմեյկերական գրասենյակը այս խաղում նախապատվությունը տալիս է դաշտի տերերին' 1,85 գործակից 2,50-ի դիմաց: «Փյունիկ» - «Արարատ» եւ «Գանձասար» - «Կիլիկիա» հանդիպումներում տրամաբանորեն ֆավորիտներ են համարվում բարձր տեղեր զբաղեցնող դաշտի տերերը:

Ի դեպ, բուքմեյկերները «Շիրակ» - «Ուլիս» հանդիպմանը չեն ընդունում

խաղադրույքներ, ինչը խոսում է այն մասին, որ նրանք չեն վստահում այդ թիմերին: