Բացել լրահոսը Փակել լրահոսը
serj
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը Շուշիում ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
 
Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատանը, ինչպես նաեւ Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։