Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են հարցերի լայն շրջանակ

Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Ստեփանակերտում։  Ըստ Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչոիթկամ՝  հանդիպմանը քննարկվել են  հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նիկոլ Փաշինյանն Արցախում է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում:  Նա ՀՀ եւ ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, Շուշի քաղաքում ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Նույն օրը Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանն այցելել են նաեւ   Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճար։