Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Նամակ ռազմաճակատից՝ մարշալ Բաղրամյանի գյուղ. եզակի նմուշ ցուցահանդեսում (տեսանյութ)

Ռոբերտ Հակոբյանն ամեն տարի, մայիսի 9-ին, Հայաստանի ֆիլատելիստների միության նստավայրում, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի կապակցության նամականիշների, բացիկների, լուսանկարների ցուցադրություն է կազմակերպում: Դրանց մեջ կան հազվագյուտ ցուցանմուշներ, օրինակ՝ ռազմաճակատից Չարդախլու գյուղ ուղարկված նամակը:

Ռոբերտ Հակոբյանը սակայն ցավով նշում է, որ Հայաստանի անկախացումից հետո մեր մոտ շատ հազվադեպ են անդրադառնում մայիսի 9-ի թեմային, առավել եւս, որ այն այժմ վերածվել է եռատոնի: «Հաղթանակի» վերջին նամականիշը լույս է տեղել 2015 թվականին, 70-ամյակի կապակցությամբ:

Տարեց ֆիլատելիստն այժմ պատրաստվում է Բրեստում սեպտեմբերին կայանալիք ֆիլատելիստական ցուցահանդեսին, որը նվիրված է լինելու բելառուսական քաղաքի հիմնադրման 1000-ամյակին: Ինչպես հպարտությամբ նշում է բանախոսը, 1941թ Բրեստի ամրոցի պաշպանությանը մասնակցել են մեծ թվով հայ զինվորականներ, որոնք զոհվել են Մեծ հայրենականի առաջին ճակատամարտում: Այդ մասին վկայում են նրա կողմից ներկայացված լուսանկարները: