Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_7360
A A
Քաղաքականություն

«Ես իրենցով զբաղվելու ժամանակ չունեմ».Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի Ռոյթերսին տված գրավոր հարցազրույցին։

«Ընդդիմախոսների մի մասը նախկին ռեժիմի ներկայացուցիչներ են, մյուս մասը ֆինանսավորվում են հատուկ այդ տեսակի ընդդիմությունից։ Մենք էլ ենք եղել ընդդիմություն, բայց մեզ դրա համար չեն վճարել։Մենք դա արել ենք ազնիվ, դրա համար էլ հաջողության ենք հասել», -ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Իշխանության դեմ միավովելու Քոչարյանի ցանկությանը Ալեն Սիմոնյանը այսպես ՝է արձագանքում. «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացել, մենք տեսել ենք Մարտի 1-եր և մնացածը, որը ցավոք սրտի սև էջ է մնացել հայոց պատմության մեջ»։ 

«Ա1+»-ի ճշտող հարցին, թե հավանական համարում է, որ Քոչարյանին և այլոց հաջողվի համախմբվել և հանդես գալ ընդդեմ իշխանության, նա պատասխանեց. «Անկեղծ ասած դրա մասին չեմ մտածում, ես մտածում եմ ինչ անել, որպեսզի ՀՀ քաղաքացիների կյանքը լավանա։ Այն պահից սկսած, երբ ես սկսեցի մտածել դրա մասին, ես պետք է սկսեմ հակադրվեմ, զբաղվեմ իրենցով, իսկ ես իրենցով զբաղվելու ժամանակ չունեմ»։